Կարողությունների զարգացման դասընթաց ռեսուրսների հավաքագրման և ծրագրի մենեջմենթի վերաբերյալ7/26/2017 FOR ENGLISH «Սևազգեստ կանայք, Հայաստան» նախաձեռնությունը հուլիսի 21-23 իրականացրեց կարողությունների զարգացման դասընթացը, որը կարող էր օգնել նախաձեռնության անդամներին ավելի շատ տեղեկատվություն ստանալ ռեսուրսների հավաքագրման և ծրագրի մենեջմենթի յուրահատկությունների վերաբերյալ: Դասըթացի սկիզբը, որը նվիրված էր ռեսուրսների հավաքագրմաը, վարում էր քուիր ակտիվիստ, ֆեմինիստ Աննա Նիկողոսյանը: Նա ներկայացրեց, թե ինչ է իրենից ընդհանրապես ներկայացնում ծրագիրը, խոսեց այն յուրահատկություններից, որոնք մենք պետք է հաշվի առնենք երբ ընտրում ենք ֆոնդատու կազմակերպություն: Նա նաև նկարագրեց ամբողջ ծրագրի կառուցվածքը, որը կօգնի մեզ ծրագիր գրելուց առաջ վերլուծել մեր խնդիրները, նպատակները, թիրախային խմբերը, գործողությունները և այլն: Կարողությունների զարգացման դասընթացի երկրորդ հատվածը, որը նվիրված էր ծրագրի մենեջմենթին, իրականացրեց էքսպերտ Վահան Կոստանյանը: Վահանը շատ կոնստրուկտիվ ներկայացրեց ծրագրի մենեջմենթի կառուցվածքը՝ օգտագործելով վարժությունների և առաջադրանքների ինտերակտիվ մեթոդ, որը օգնեց մեզ ներգրավվել և ուշադրություն դարձնել մեր կարիքներին և ունեցած հմտություններին: Սա շատ լավ հնարավորություն էր օգտագործել այս ամբողջ ինֆորմացիան և գրել մեր նոր ծրագիրը:
0 Comments
Leave a Reply. |
|