դասընթաց Նոր-Գեղիի 1-ին միջնակարգ դպրոցում/ a Training in the 1st secondary school of Nor-Gexi3/13/2017 ENGLISH BELOW
Փետրվարի 24-ին «Սևազգեստ Կանայք, Հայաստան» խաղաղաշինական նախաձեռնությունն այս անգամ այցելել էր Կոտայքի մարզի գյուղ Նոր-Գեղիի 1-ին միջնակարգ դպրոց` անց կացնելու կոնֆլիկտի, այն խաղաղ ճանապարհներով հաղթահարելու և խաղաղաշինական գործընթացներում կանանց ներգրավվածության վերաբերյալ երկու ժամ տևողությամբ դասընթացը: Նախքան դասընթացը՝ նախաձեռնության անդամները հանդիպեցին դպրոցի տնօրեն Նոյեմի Բաբախանյանի հետ, կիսվեցին իրենց մտահոգություններով և կանանց անորոշ ու միաժամանակ «որոշված» դերերի, խնդիրների շուրջ: Դասը սկսվեց դասընթացին ներկա գտնվող ավագ դասարանի աշակերտուհիների հետ ծանոթությունից, որից հետո մտերմիկ ու հետաքրքիր զրույցների, խաղերի միջոցով ներկայացվեց կոնֆլիկ հասկացության բուն էությունն ու նպատակը: Ներկա երիտասարդները գիտակից և խելացի մոտեցումներ ունեին հարցի շուրջ և, թվում էր, թե հստակ պատկերացում ունեն կոնֆլիկտների հաղթահարման վերաբեյալ: Կանանց գործունեության վերաբերյալ պատմություններն ու կանանց շուրջ ստեղծված կարծրատիպերի քննարկումններն էլ ավելի ոգեշնչեցին նրանց. աշակերտներից ոմանք նույնիսկ պատրաստակամություն հայտնեցին միանալ նախաձեռնությանն ու մասնակցել բազմաթիվ իրականացվելիք միջոցառումներին: Նրանք նաև առաջարկեցին նմանատիպ և այլ դասընթացներ, միջոցառումններ անց կացնել իրենց դպրոցում, ներգրավել նաև այլ աշակերտների: ---------------------------------------------------------- In February 24 “Women in Black, Armenia” peacebuilding initiative went to one of the villages of Kotayk region Nor Geghi to train pupils of elder classes of Nor Geghi’s 1st school in the course of “Conflict, peaceful ways to overcome conflict and women’s inclusiveness in peacebuilding processes”. But before the training could begin, members of the initiative met with the director of the school Noyemi Babaghanyan; here they shared their solicitudes, spoke about women’s uncertain but the same time “determined” roles and around their problems. The training started with cognition of pupils and after that trainers began friendly and interesting talk, and little by little they began to show the whole meaning and goals of conflict by the help of games. The participants had interesting and clever approaches to these issues and it seems that they know everything about overcoming conflicts. The talks around women’s acts and stereotypes breaking inspired them much and there were some participants who gave their willingness to join to the events and seminars which will be launched by WIB Armenia. They also suggested launch such king of seminars and events in their school for other pupils.
0 Comments
Leave a Reply. |
|