FOR ENGLISH VERSION Հունվարի 12-14 ընկած ժամանակահատվածում Թիֆլիսում տեղի ունեցավ երկրորդ Քվիր ֆորումը, որը կազմակերպել էր Մարդու իրավունքների կրթության եւ մոնիտորինգի կենտրոնը (EMC): Ֆորումի հիմնական նպատակն էր քննադատաբար վերանայել գոյություն ունեցող քաղաքական իրողությունը, հակասական փորձերը եւ ձեւերը, վերլուծել գլոբալ եւ տեղական հեռանկարները, ինչպես նաեւ այլընտրանքային մտածելակերպը եւ խթան դառնալ այլընտարքային մտածողության և քվիր դիմադրության ռազմավարության ստեղծման համար ուղղորդվելիք քննարկումների միջոցով: Գոյություն ունեցող իրականության վերլուծությունից զատ, Ֆորումը ձգտում էր ստեղծել այլընտրանքային ձախ կրթական տարածք եւ խրախուսել խտրական կառույցների դեմ միասնական պայքար մողող խմբերի ստեղծմանը: Ինչպես նշվեց, ֆորումը ընթացավ հունվարի 12-14-ը, որը սկիզբ դրվեց Հավասարության քաղաքականության ծրագրի ղեկավար Տիմա Միկելաձեի կողմից: Նրա ելույթից հետո տեղի ունեցավ «Սեռականության սոցիոլոգիական քաղաքականություն» թեմայով դասախոսությունը, որը վարում էր Պիրո Ռեժեին: Պիրոն Քաղագիտության ասպիրանտ է Ստրատլլդի համալսարանում, ինչպես նաև երիտասարդ գիտաշխատող Մաքս Փլանքի Էթնիկ բազմազանության ուսումնասիրության ինստիտուտում: Ֆորումը հագեցած էր նաև տեղական հարցերի շուրջ վրաց ակտիվիստների կողմից իրականացվող պանելային քննարկումներով: Հաջորդ օրը հետաքրքիր էր իր զանազանությամբ՝ թե՛ օտարերկրացի բանախոսների, թե՛ վրաց զեկուցողների ելույթներով: Ջոհաննա Օկսալան խոսեց «ֆեմինիստական եւ քվիր քաղաքականությունն ընդդեմ նեոլիբերալիզմի» ծավալուն թեմայից: Ջոանան Պրակտի ինստիտուտի բնապահպանական փիլիսոփայության դոցենտ է: Ֆորումի վերջին օրը սկսվեց վիդեո-դասախոսությամբ: Դասախոսության թեման էր «Պայքար հաղթելու համար. դիմակայել կեղծ հաղթանակներին եւ ստեղծել այնպիսի աշխարհ, որում մենք կկարողանանք ապրել»: Այն ներկայացրեց դոցենտ Դին Դեֆեդը, ով այս վիդեո-դասախոսությամբ քննադատում էր ինչպես Օբամայի, այնպես էլ Թրամփի վարած քաղաքականությունը ԼԳԲՏՔԻ+ հարցերի նկատմամբ: Այնուհետեւ Պաոլա Բակչտտան, ով Կալիֆոռնիայի համալսարանի պրոֆեսորներից է, ներկայացրեց «Ոչ մի փոխզիջում. քվիր միությունն ընդդեմ երկրագնդի գաղութացման, կապիտալիզմի եւ կնատյացության դեմ» թեման: Ֆորումը փակվեց «Վերականգնելով ձախ քվիրությունը. այլընտրանքային ակտիվիստական պլատֆորմների եւ ռազմավարության կարիք» թեմայով պանելային քննարկմամբ: Որպես համերաշխություն Վրաստանի մեր գործընկերներին ֆորումին մասնակցում էին նաև «Սեւազգեստ կանայք, Հայաստան» խաղաղշինական նախաձեռնության անդամներ Արփի Բալյանը եւ Լուսինե Կոսակյանը: Նրանք կարևորում էին նման Ֆորումի իրականացումը եւ ընդգծում, որ նման ֆորումի և քննարկումների անհրաժեշտություն կա նաև Հայաստանում: Այստեղ նրանց բախտ վիճակվեց ծանոթանալ եւ կապ պահպանել ցանցի որոշ բանախոսների հետ, ովքեր շատ զարմացած եւ ուրախ էին ֆորումում հայ ներկայացուցիչների մասնակցության փաստից:
0 Comments
Leave a Reply. |
|