[CLICK ON FOR ENGLISH ]
«Սևազգեստ կանայք, Հայաստան» խաղաղաշինական նախաձեռնությունը հրավիրում է մասնակցելու ապրիլի 28-30-ը կայանալիք «Խնդրականացնելով ռազմականությունը, ազգայնականությունը և խաղաղության դիսկուրսները» խորագիրը կրող երկրորդ տարեկան կոնֆերանսին, որի ընթացում կքննարկվի տեղական և միջազգային խաղաղաշինական փորձը ֆեմինիզմի, հակառազմականացման և ակտիվիզմի դիտանկյունից: «Սևազգեստ կանայք» միջազգային շարժման հայաստանյան նախաձեռնությունը, իր օրակարգում ունենալով ֆեմինիստական, հակառազմականության և ակտիվիստական մոտեցումներ, կստեղծի ապահով տարածք բոլոր նրանց համար, ովքեր կցանկանան խոսել խաղաղության մասին իրենց ընկալումների, դրանց շուրջ իրենց դիմադրության արդյունքում հանդիպած խոչընդոտների և խնդիրների մասին։ Կոնֆերանսին ներկա «Սևազգեստ Կանայք» միջազգային խաղաղաշինական ցանցից հրավիրված հյուրերը և տեղացի անհատ ակտիվիստները ֆեմինիստական տեսանկյունից կներկայացնեն խաղաղաշինության և հակառազմանականացման վերաբերյալ ինչպես հայաստանյան, այնպես էլ միջազգային դիսկուրսն ու ընկալումները։ Կոնֆերանսի ընթացքում կծավալվեն քննարկումներ վերը նշված թեմաների շուրջ և փորձ կարվի ստեղծել առկա խնդիրները հաղթահարելու հարթակ: Կոնֆերանսը լինելու է երկլեզու՝ հայերեն և անգլերեն։ Հանդիպում ենք «Ավիատրանս» հյուրանոցում (ք. Երևան, Աբովյան 4)։ Մասնակցության համար դիմել կարող եք մինչև ապրիլի 18-ը` լրացնելով հայտը։ Արդեն ընտրված մասնակիցներին կտրամադրվեն կոնֆերանսի անցկացման վերաբերյալ հավելյալ մանրամասները։ Սիրով կսպասենք լրացված հայտերին։
0 Comments
Leave a Reply. |
|