Մենք` Հայաստանի Սևազգեստ Կանայք շարժման ներկայացուցիչներս, կոչված լինելով պայքարելու ռազմականության և պատերազմի դեմ և ձգտելով միջազգային հարատև խաղաղության, մեր ձայնն ենք բարձրացնում Սիրիայում վերջերս կայացող իրադարձությունների առնչությամբ: Համաձայն տարբեր աղբյուրների՝ 2014թ. –ի մարտի 21-ի վաղ առավոտյան Ալ Քաիդայի կից իսլամական ջիհադիսները Թուրքիայի սահմանից մտել են Սիրիական տարածք և հարձակվել քրիստոնեական Քեսաբ գյուղի վրա: Հաշվի առնելով դաժան ահաբեկչական հարձակումները՝ մենք խստիվ դատապարտում ենք ապստամբ խմբերի նմանատիպ գործողությունները Քեսաբի խաղաղ բնակիչների նկատմամբ, որտեղ ապրում են բազմաթիվ հայեր, ինչպես նաև այլ ազգային փոքրամասնություններ: Մենք մեր մտահոգությունն ենք հայտնում նաև Քեսաբի տեղահանված բնակիչների հանդեպ, որոնք ժամանակավորապես տեղափոխվել են Լաթաքիայի շրջակայք: Մեր գերակա մտահոգությունն առաջացնող մեկ այլ խնդիր կա: Տեղեկատվությունը, որը թուրքական զինվորները ներգրավված են եղել Քեսաբի հարձակումների մեջ, հայերի շրջանում առաջացրել է ատելության ու զայրույթի լայն ալիք: Կողմնակալ ու չհիմնավորված տեղեկատվության տարածումը ԶԼՄ-ների միջոցով առավել վատթարացրեց առանց այդ էլ լարված իրավիՃակը երկու ժողովուրդների միջև: [1]. Հաշվի առնելով վերոնշյալը՝ Հայաստանի Սևազգեստ Կանանց խումբը կոչ է անում՝
Մենք կոչ ենք անում կառավարություններին պահպանել խաղաղությունը Սիրիայում և դադարեցնել խաղաղ բկաչության վրա ահաբեկչական հարձակումները: Հարկ է հարգել մարդու իրավունքների միջազգային իրավունքը, միջազգային մարդասիրական իրավունքը և այլ իրավական պարտականությունները, որոնք բխում են դրանց նորմերից և դրույթներից: Այլևս ոչ մի զոհ չպետք է լինի, ուստի և մենք պահանջում ենք, որ միջազգային հանցագործություն իրականացնողները պատժվեն արդարադատության ողջ խստությամբ: Բռնությունը, ահաբեկչական հարձակումները և մարդու իրավունքների միջազգային իրավունքի ու միջազգային մարդասիրական իրավունքի խախտումները պետք է անմիջապես դադարեցվեն, բոլոր պետությունները և գործող անձիք պետք է այս ուղությամբ ցուցաբերեն քաղաքական կամք: Սևազգեստ կանայք, Հայաստան Ապրիլ 2, 2014
0 Comments
Leave a Reply. |
|