«Սևազգեստ Կանայք»-ը կանանց համաշխարհային ցանց է, որը ակտիվորեն պայքարում է անարդարության, պատերազմի, ռազմականության և բռնության այլ տեսակների դեմ: Առաջին խումբը ձևավորվել է Երուսաղեմում իսրայելցի կանանց կողմից 1988 թվականին՝ ինթիֆադայի առաջին բռնկումից հետո:
Պատասխանելով Իսրայելցի զինվորների կողմից գրավյալ տարածքներում իրականացվող լուրջ բռնություններին՝ կանայք ամեն ուրբաթ «հերթափոխում» էին կենտրոնական Երուսաղեմում, որի ժամանակ կրում էին սև հագուստներ՝ սգալով հակամարտության զոհերին: Ի սկզբանե խումբը որևէ անուն չուներ, բայց այն անմիջապես ասոցացվեց սև հագուստների հետ, ինչը նաև օգնեց կազմակերպել տարբերվող, առանձնացող ցույցեր, որոնք անտեսելը դժվար էր: Նախաձեռնությունը շուտով տարածվեց Իսրայելի տարբեր վայրերում, որտեղ կանայք ամեն շաբաթ կանգնում էին քաղաքների կենտրոնական հրապարակներում կամ միջքաղաքային մայրուղիների խաչմերուկներին՝ ի նշան բողոքի: Ինչպես որոշված էր ի սկզբանե, շարժումը չէր ընդունում որևէ պաշտոնական ծրագիր՝ բացի բռնազավթմանն ընդդիմանալուց: Տեղի խմբերը ինքնուրույն էին այնպիսի հարցերում, ինչպիսիք էին, օրինակ, թույլատրելը տղամարդկանց ներգրավվածությունը խումբ, թե ոչ, և, ըստ վայրերի, կային քաղաքական տարբերությունների բազմաթիվ շերտեր: Ինթիֆադայի բռնկման ժամանակ երկրի տարբեր վայրերում տեղի էին ունենում շուրջ երեսուն «հերթափոխություններ»: Թիվը կտրուկ նվազեց Օսլոյի համաձայնագրից հետո՝ 1993 թվականին, երբ թվում էր, որ Պաղեստինի հետ խաղաղությունը հաստատված է, բայց կրկին աճեց, երբ բռնությունները վերսկսվեցին և ցույց տվեցին, որ խաղաղության հետ կապված հույսերը վաղաժամ էին: Առաջին ակցիաները/«հերթափոխությունները» այլ երկրներում սկսվել են՝ ի սոլիդարություն Իսրայելի խմբի, բայց հետագայում ընդգրկել են այլ սոցիալական և քաղաքական խնդիրներ: Հատկապես հատկանշական է եղել «Սևազգեստ Կանայք» խումբը նախկին Հարավսլավիայում, որը 1990-ականներին դիմակայել է ազգայնականությանը, ատելությանը և արյունահեղությանը՝ հաճախ հանդիպելով նաև ազգայնականների կողմից բռնությունների: «Սևազգեստ Կանայք» հայաստանյան նախաձեռնությունը համանուն միջազգային շարժման ամենաերիտասարդ ճյուղերից մեկն է: Նախաձեռնությունը հիմնադրվել է Հայաստանում 2011 թվականին «Հասարակություն առանց բռնության» ՀԿ-ի ջանքերով: «Սևազգեստ կանայք, Հայաստան»-ը հակառազմական, ֆեմինիստական, խաղաղաշինական նախաձեռնություն է, որը հիմնադրվել է Հայաստանի տարբեր մարզերի 11 երիտասարդ աղջիկների կողմից: Սկսած 2016 թվականից «Սևազգեստ կանայք, Հայաստան» խաղաղաշինական նախաձեռնությունը գործում է որպես անկախ մարմին և ղեկավարվում է իր իսկ երիտասարդ անդամների կողմից: Խմբի տեսլականն է ունենալ հասարակություն, որում մարդու իրավունքները գերակայում են, հակամարտությունները կարգավորվում են խաղաղ ճանապարհներով, կանայք ակտիվորեն ներգրավված են խաղաղաշինության ու որոշումների կայացման գործընթացներում, ինչպես նաև հասարակություն, որը զերծ է բռնության ցանկացած դրսևորումներից: Խմբի առաքելությունն է նպաստել խաղաղության գաղափարախոսության տարածմանը, ուղղորդել երիտասարդ կանանց տարածելու ժողովրդավարական արժեքներ՝ ՀՀ-ում, ներգրավել կանանց քաղաքացիական և համակարգային նախաձեռնություններում, ինչպես օրինակ խաղաղաշինական գործընթացների բոլոր մակարդակներում: Այս նպատակով, կանանց հզորացմանն ու շարժման մասին իրազեկման ուղղությամբ տարվող գործողություններին զուգահեռ, ուղղակի կարիք կա հենց «Սևազգեստ կանայք, Հայաստան» խաղաղաշինական նախաձեռնության անդամների հզորացման, որն իրականացվում է կարողությունների զարգացման դասընթացների, թիմային աշխատանքի զարգացման գործողությունների և այլ անհրաժեշտ ու համապատասխան միջոցներով: Նախաձեռնությունը իրականացնում է կոնֆլիկտի հաղթահարման մասին դասընթացներ դպրոցներում, ֆիլմի դիտումներ, խաղաղաշինության և որոշումների կայացման գործընթացներում կանանց ներգրավվման վերաբերյալ քննարկումներ, հանրային ակցիաներ և այլ միջոցառումներ, որոնք կարող են նպաստել վերը նշված առաքելության և տեսլականի իրականացմանը: |
Women in Black is a world-wide network of women committed to peace with justice and actively opposed to injustice, war, militarism and other forms of violence. The first group was formed by Israeli women in Jerusalem in 1988, following the outbreak of the First Intifada.
Responding to what they considered serious violations of human rights by Israeli soldiers in the Occupied Territories, the women held a vigil every Friday in central Jerusalem, wearing black clothing in mourning for all victims of the conflict. Initially the group had no name but it was quickly identified with the black clothing, which also helped create distinctive demonstrations which were hard to ignore. The initiative soon spread to various other locations in Israel, with women standing weekly in main squares of cities or at junctions on inter-city highways. As was decided early on, the movement did not adopt any formal program other than opposition to the occupation. Local groups were autonomous in deciding such issues as whether or not to open participation to men as well as women, and there were many shades of political difference from one place to another. At the peak of the Intifada there were thirty vigils in different locations throughout the country. The number dwindled sharply after the Oslo Agreement in 1993, when it seemed that peace with the Palestinians was at hand, and picked up again when violent events proved that hope to have been premature. The first vigils in other countries were started in solidarity with the Israeli group, but then embraced other social and political issues. Especially notable were the Women in Black group in former Yugoslavia, which in the 1990s confronted rampant nationalism, hatred and bloodshed, often meeting with violence from nationalists. Armenian Initiative of the Movement is one of the youngest branches of “Women in Black” International Movement. The Initiative was founded in Armenia in 2011 with the efforts of Society Without Violence NGO. “Women in Black, Armenia” is an anti-militarist, feminist, peace-building initiative which was founded by 11 young women from different regions of Armenia. Since 2016 the "Women Black, Armenia" PeaceBuiding Initiative started to act as an independent body and is governed by its own young members. The vision of the group is to have a society where law and human rights are prevailed, conflicts are regulated in a peaceful manner, women are actively involved in peace-building and decision making processes on all levels, and there is no space for violence. Thus, the mission of the group is to promote the ideology of peace, to direct young women to spread democratic values in the RA, to involve women in civic and institutional initiatives as well as in peace-building procedures on all levels. To this aim, in parallel with the activities currently being undertaken by the group to empower women and to aware them on “Women in Black” International movement, there is a direct need to make the group stronger itself by capacity building workshops, team building activities and other relevant means. “Women in Black, Armenia” Initiative organizes conflict resolution trainings in schools, movie screenings, discussions related to peace-building and women’s involvement in peace-building and decision-making processes, public actions and other events which can lead to the fulfillment of the vision and mission mentioned above. |