[ENGLISH BELOW]
Պատերազմն իր էությամբ կործանարար է, ինչը հանգեցնում է աղքատության, բերում կրթական, առողջապահական և այլ համակարգերի համընդհանուր քայքայմանը, գենդերային դերերի սուր բևեռացմանը, որի արդյունքում նկատվում է որոշումների կայացման գործընթացներում կանանց մասնակցության ցածր ցուցանիշ, ԶԼՄ-ների հեղեղմանը ատելության քարոզչությամբ, մեկը մյուսին հակասող լրատվական տեղեկատվություններով, ինչի արդյունքում խախտվում է անհրաժեշտ ու ադեկվատ տեղեկատվություն ստանալու մեր իրավունքը: Նման իրավիճակներում կենսական անհրաժեշտություն է առաջանում հեռացնել մեր առօրյայից ատելության ահռելի չափաբաժինն ու խոսել խաղաղության մասին: Այսպիսով` «Վերաիմաստավորելով խաղաղությունը» ֆոտոցուցահանդեսը առիթ է ստեղծում լինելու կամ դառնալու մասնակից խաղաղության ինքնատիպ գաղափարների կերտմանը: Դեկտեմբերի 3-ին «Սևազգեստ կանայք, Հայաստան» խաղաղաշինական նախաձեռնությունը կազմակերպում է «Վերաիմաստավորելով խաղաղությունը» կարգախոսով ֆոտոցուցահանդես, որի ընթացքում կներկայացվեն մասնակիցների հայացքները խաղաղության վերաբերյալ, կնոջ դերի կարևորությունը խաղաղության գործընթացում և/կամ հակառազմականություն խորհրդանշող լուսանկարներ: Մեր նպատակն է լուսանկարչությամբ` որպես վիզուալ մեդիայի միջոցի,խոսել պատերազմի քայքայող և խաղաղության շենացնող կողմերի մասին, ցույց տալ, թե ինչ է խաղաղաշինությունը, և ինչ մասնակցություն ունի կինը խաղաղության կառուցման գործընթացում: Մինչև ցուցահանդեսը լուսանկարները կհրապարակվեն ֆեյսբուք սոցիալական ցանցում և առավելագույն հավանության արժանացած լուսանկարները կտպագրվեն բացիկների տեսքով: Լուսանկարները կտարածվեն նաև «Սևազգեստ կանայք» միջազգային խաղաղաշինական շարժման ցանցում, որին անդամակցում են ավելի քան 10.000 ակտիվիստներ աշխարհի 20 երկրներից: Մասնակիցներին կտրվեն խրախուսական նվերներ: Մասնակցութան պայմաններ Ծրագրին կարող են մասնկացել 16 տարեկանից բարձր բոլոր հետաքրքրված անձինք՝ անկախ մասնագիտությունից: Ի դեպ՝ եթե մտահոգված եք, որ չունեք պրոֆեսիոնալ ֆոտոխցիկ, սակայն փոխարենը ունեք մեծ ցանկություն մասնակցելու, ապա տեղեկացնենք, որ մենք ուրախությամբ կընդունենք նաև ձեր սիրողական բնույթի լուսանկարները: Բոլոր հետաքրքրված անձինք կարող են իրենց լուսանկարները թվային տարբերակով ուղարկել [email protected] էլ. հասցեին` թեմայում նշելով ցուցահանդեսի անվանումը: Լուսանկարները պետք է վերնագրված լինեն և ունենան վերջիններիս բովանդակության համառոտ նկարագիր: Լուսանկարներն ուղարկելու վերջնաժամկետն է նոյեմբերի 22-ը: Լրացուցիչ տեղեկատվություն Ձեր աշխատանքը ցուցահանդեսին ներկայացնելով` Դուք կազմակերպիչներին իրավունք եք տրամադրում Ձեր աշխատանքները տեղադրել ցուցահանդեսի հետ առնչվող կայքերում, տեղեկատվական և գովազդային հայտարարություններում, տպագիր մամուլում: Մասնակիցները կազմակերպիչներին տրամադրում են նաև իրավունք իրենց աշխատանքները և հեղինակի անունը օգտագործելու ցուցահանդեսի հանրայնացման նյութերում ռադիոյով, հեռուստատեսությամբ, տպագիր մամուլում կամ համացանցում: Հավելյալ տեղեկությունների համար կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով. 093260416 կամ 099260416: ______________________________________________________________________ War is essentially destructive. It leads to poverty, the destruction of educational and health systems, the deep polarization of gender roles, in the result of which women have low rate of participation in decision making processes. It also leads mass media to spread hate speech, disinformation about the happenings in the result of which they violate our right to information. In the situations like this we just need to remove the enormous dose of hatred and let ourselves speak about peace. Thus "Resignifying Peace" photo exhibition will be an opportunity to create or become involved in the creation of original ideas of peace. "Women in Black, Armenia” PeaceBuilding Initiative organizes a photo exhibition called “Resignifying Peace” on December 3, during which there will be presented photos symbolizing the views and thoughts of participants about peace, the importance of women’s role in peace process and/or photos symbolizing anti-militarism. Our goal is to talk about the destructive role of war and the flourishing role of peace, to show what is peacebuilding and how can a woman be involved in decision-making processes to establish peace, and to fulfill this goal through photography as a visual media. Before the exhibition all photos will be posted on Facebook and most preferred photos will be printed on postcards. Photos will also be shared on network of "Women in Black" International Peacebuilding Movement, which includes more than 10,000 activists from 20 countries. Participants will receive encouraging gifts. Participation conditions The contest is open to all over 16 regardless their profession. By the way, if you are worried about not having a professional camera, instead of which you have a deep wish to participate, we want to inform you that we are happy to receive also your amateur photos. Applicants can scan and send their photos to e-mail [email protected] noting the name of exhibition on subject. All entries must be titled and accompanied with an abstract providing a background information. The deadline for the submission is 22 November. Additional information By submitting your work for the contest, you grant the organizers the right to use your works for the purpose of display on the contest related websites, promotional materials for the contest. Participants grant the organizers also the right to use their name and works for promotion in any media including radio, newspapers, other print publications, television, video, and/or distribution over the Internet. For more information contact us: 093260416 or 099260416.
0 Comments
Leave a Reply. |
|