[ՀԱՅԵՐԵՆ ՏԱՐԲԵՐԱԿ] "Women in Black, Armenia" PeaceBuilding Initiative organized their second annual conference on the theme of "Questioning militarism, nationalism and peace discourses" which took place in Aviatrans hotel in April 28-30 . The conference was an opportunity for speakers and participants also to talk about their perceptions on peace and about the problems they’ve met during their activism and resistance. 1st day The conference-forum began by informing the participants about the history and activities of "Women in Black, Armenia" PeaceBuilding Initiative. For this purpose Lida Minasyan spoke about the relations of "Women in Black, Armenia" PeaceBuilding Initiative with "Society Without Violence" NGO and their cooperative activities. During this session one of the founders of “Society Without Violence” NGO Anna Arutshyan shared her memories and impressions. She also mentioned that one of the goals associated with WIB Armenia Initiative was to see it as an independent and apart body. During the session of "Non-Verbal communication" speaker Aida Simon gave an opportunity to the participants to know each other within a short time, which made the forum very interactive and informal. After this activity human rights activist Zara Hovhannisyan spoke about militaristic duration in Armenia. The speaker presented how militarism is rooted in political, economic, cultural and educational spheres and how we can avoid all that. In the end of the day Qnarik Mkrtchyan discussed how conflicts can effect on women and what mechanisms exist in the world. She talked about local and international examples of women’s difficulties and fluently passed to 1325 resolution. 2nd day On the second day Anna Jamakochyan presented her discussion on "National unity as a resistance trap" theme, during which she talked about the meaning of "National unity" , mentioned the roots of it and how this concept displayed or is still displaying in different realities. On this section human rights defender Zara Hovhannisyan talked about the history of civil resistance and shared her own experience on peaceful resistance with compelling and unique local examples, which were also accompanied by her criticism. One of the members of the Initiative "Beyond Borders” Tatev Tatulyan talked about the programs their initiative had held with Armenian and Turkish women through interesting story telling and experience sharing. This was followed with the speech of feminist-activist Rebecca Johnson. Rebecca is a member of "Women in Black" initiative in London. During the skype-call she spoke about her present and past experience on non-violent resistance and with the help of participants she tried to reveal and discuss local activism in Armenia and the examples of encountered problems. 3rd day The third day Queer feminist Anna Nikoghosyan made a feminist critique of the 1325 resolution and showed in details how it salvages feminism and gives a space for militarism. Milena Abrahamyan presented her report on "Stereotypes about women's roles and women as peacekeepers” and through discussion "What kind of women, what kind of peace" she tried to question perceptions about women and peace. The conference ended with an active discussion and gave the participants an opportunity to learn about the existing problems in the sphere and purchase new attitudes on peace, militarization and stereotypes about women as peacemakers.
0 Comments
երկրորդ տարեկան կոնֆերանս[ENGLISH VERSION] Ապրիլի 28-30-ը Ավիատրանս հյուրանոցում տեղի ունեցավ «Սևազգեստ կանայք, Հայաստան» խաղաղաշինական նախաձեռնության կամզակերպած «Խնդրականացնելով ռազմականությունը, ազգայնականությունը և խաղաղության դիսկուրսները» խորագիրը կրող երկրորդ տարեկան կոնֆերանսը: Կոնֆերանսը հնարավորություն էր ներկա բանախոսների և հյուրերի համար խոսելու խաղաղության մասին իրենց ընկալումների, դրանց շուրջ իրենց դիմադրության արդյունքում հանդիպած խոչընդոտների և խնդիրների մասին։ Օր առաջին Կոնֆերանս-ֆորումը մեկնարկեց նախաձեռնության պատմության և ծավալած գործունեության մասին մասնակիցների իրազեկմամբ: Այդ նպատակով Լիդա Մինասյանը կիսվեց «Սևազգեստ կանայք, Հայաստան» նախաձեռնության «Հասարակություն առանց բռնության» ՀԿ-ի հետ ունեցած կապի և միասին ծավալած գործունեության վերաբեյալ կարևոր տեղեկատվությամբ: Այս հատվածում մեզ հետ իր հիշողություններով և տպավորություններով կիսվեց նաև «Հասարակություն առանց բռնության» ՀԿ-ի հիմնադիրներներից Աննա Արուճյանը, ով իր ողջույնի խոսքում հիշատակեց այն մասին, որ նախաձեռնությունը Հայաստան բերելու նպատակներից էր այն առանձին և անկախ մարմին տեսնելը: Կոնֆերանսին ներկա բանախոս Աիդա Սիմոնն իր «Ոչ-բանավոր հաղորդակցություն. ճանաչում ենք միմյանց» ելույթի ընթացում հնարավորություն տվեց մասնակիցներին կարճ ժամանակահատվածում փոքրիկ վարժությամբ ճանաչել միմյանց և այդպիսով ֆորումը դարձնել ավելի ինտերակտիվ և ոչ-ֆորմալ: Այս ակտիվությանը հետևեց իրավապաշտպան, հրապարակախոս Զառա Հովհաննիսյանի խոսքը Հայաստանում իշխող ռազմականության վերաբերյալ: Բանախոսը մանրամասն ներկայացրեց, թե ինչպես է ռազմականությունը խոր արմատներ ձգել քաղաքական, տնտեսական, մշակութային և կրթական ոլորտներում և թե ինչպես է հնարավոր խուսափել այդ ամենից: Օրվա ավարտին Քնարիկ Մկրտչյանը քննարկումների միջոցով ներկայացրեց, թե ինչ ազդեցությունը կարող են ունենալ կոնֆլիկտները կանանց վրա և դրանք կարգավորող ինչ մեխանիզմներ կան աշխարհում: Տեղական և միջազգային օրինակների հիման վրա խոսվեց կոնֆլիկտների ընթացքում կանանց հանդիպած դժվարությունների մասին և սահուն անցում կատարվեց 1325 բանաձևին: Օր երկրորդ Երկրորդ օրը Աննա Ժամակոչյանը հանդես եկավ «Ազգային միասնությունը՝ դիմադրության ծուղակ» բանախոսությամբ, որի ընթացքում ներկայացրեց, թե ինչ է իրենից նշանակում «Ազգային միասնությունը», որոնք են դրա ակունքները և տարբեր իրողությունների արդյունքում ինչ դրսևորումներ են ունեցել կամ ունենում: Այս հատվածում իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանը խոսեց քաղաքացիական պայքարների պատմության մասին և կիսվեց խաղաղ դիմադրության սեփական փորձով, որը ներկայացվեց ազդեցիկ ու յուրօրինակ տեղական օրինակներով և ուղեկցվեց վերջինիս կողմից քննադատությամբ: «Beyond Borders» նախաձեռնության անդամ Տաթև Թաթուլյանը իր զեկույցում պատմեց նախաձեռնության շրջանակներում Հայաստանի և Թուրքիայի կանանց հետ հետաքրքիր պատմությունների և փորձի փոխանակման միջոցով իրականացրած ծրագրերը: Այս բանախոսությանը հաջորդեց ֆեմինիստ-ակտիվիստ Ռեբեկա Ջոնսոնի ելույթը: Վերջինս հանդիսանում է «Սևազգեստ կանայք» միջազգային ցանցի լոնդոնյան նախաձեռնության անդամ: Նա տեսազանգի ընթացքում խոսեց իր ոչ-բռնի պայքարի ներկա և անցյալ փորձից, մասնակիցների ներգրավմամբ փորձեց բացահայտել և քննարկել տեղական ակտիվիզմի և դրանց արդյունքում հանդիպած խնդիրների օրինակները: Օր երրորդ Երրորդ օրը քուիր ֆեմինիստ Աննա Նիկողոսյանն հանդես եկավ 1325 բանաձևի ֆեմինիստական քննադատությամբ և մանրամասն ներկայացրեց, թե վերջինս ինչպես է կոոպտացնում (յուրացնում) ֆեմինիզմն ու ոչ ուղղակի ձևով տեղ տալիս ռազմականությանը: Միլենա Աբրահամյանը, ներկայացրեց իր «Կանանց դերի և կանանց մասին կարծրատիպերը՝ որպես խաղաղարարներ» զեկույցը, որի ընթացում «Ինչպիսի կանայք, ինչպիսի խաղաղություն» հարցադրման միջոցով փորձեց քննարկման միջոցով խնդրականացնել կանանց և խաղաղության մասին ընկալումները: Կոնֆերանսն ավարտվեց բուռն քննարկամամբ և մասնակիցներին հնարավորություն տվեց ծանոթանալ ոլորտում առկա հիմախնդիրների հետ և նոր հայացքներ ձեռք բերել խաղաղության, միլիտարիզացիայի և կանանց մասին առկա կարծրատիպերից դուրս խաղաղարարարներ լինելու վերաբերյալ:
[ՀԱՅԵՐԵՆ ՏԱՐԲԵՐԱԿ]
“Women in Black, Armenia” PeaceBuilding Initiative has the pleasure to host the 2nd Women in Black Armenia annual conference “Questioning Militarism, Nationalism and Peace Discourses” in April 28-30, which aims to discuss the local and international peacebuilding experience from the perspective of feminism, antimilitarism and activism. “Women in Black” Initiative, having feminist, antimilitarist and activist approaches, will create safe space for all of those who want to speak about their opinions on peace, about their own struggle and obstacles they face during their activism․ The guest speakers invited from the international network of “Women in Black”, as well as individual local activists will not only present local perspectives about peace and antimilitarism from the feminist point of view, but will also speak of international discourses and views. The conference aims to create a space for discussion and a platform to find solutions for overcoming existing challenges. The conference will be bilingual: English and Armenian. Venue: Hotel Aviatrans/ Abovyan 4, Yerevan To apply you should fill in the application by 18th of April by clicking the link. Selected applicants will be informed about further details. We are waiting for your applications! [CLICK ON FOR ENGLISH ]
«Սևազգեստ կանայք, Հայաստան» խաղաղաշինական նախաձեռնությունը հրավիրում է մասնակցելու ապրիլի 28-30-ը կայանալիք «Խնդրականացնելով ռազմականությունը, ազգայնականությունը և խաղաղության դիսկուրսները» խորագիրը կրող երկրորդ տարեկան կոնֆերանսին, որի ընթացում կքննարկվի տեղական և միջազգային խաղաղաշինական փորձը ֆեմինիզմի, հակառազմականացման և ակտիվիզմի դիտանկյունից: «Սևազգեստ կանայք» միջազգային շարժման հայաստանյան նախաձեռնությունը, իր օրակարգում ունենալով ֆեմինիստական, հակառազմականության և ակտիվիստական մոտեցումներ, կստեղծի ապահով տարածք բոլոր նրանց համար, ովքեր կցանկանան խոսել խաղաղության մասին իրենց ընկալումների, դրանց շուրջ իրենց դիմադրության արդյունքում հանդիպած խոչընդոտների և խնդիրների մասին։ Կոնֆերանսին ներկա «Սևազգեստ Կանայք» միջազգային խաղաղաշինական ցանցից հրավիրված հյուրերը և տեղացի անհատ ակտիվիստները ֆեմինիստական տեսանկյունից կներկայացնեն խաղաղաշինության և հակառազմանականացման վերաբերյալ ինչպես հայաստանյան, այնպես էլ միջազգային դիսկուրսն ու ընկալումները։ Կոնֆերանսի ընթացքում կծավալվեն քննարկումներ վերը նշված թեմաների շուրջ և փորձ կարվի ստեղծել առկա խնդիրները հաղթահարելու հարթակ: Կոնֆերանսը լինելու է երկլեզու՝ հայերեն և անգլերեն։ Հանդիպում ենք «Ավիատրանս» հյուրանոցում (ք. Երևան, Աբովյան 4)։ Մասնակցության համար դիմել կարող եք մինչև ապրիլի 18-ը` լրացնելով հայտը։ Արդեն ընտրված մասնակիցներին կտրամադրվեն կոնֆերանսի անցկացման վերաբերյալ հավելյալ մանրամասները։ Սիրով կսպասենք լրացված հայտերին։ դասընթաց Նոր-Գեղիի 1-ին միջնակարգ դպրոցում/ a Training in the 1st secondary school of Nor-Gexi3/13/2017 ENGLISH BELOW
Փետրվարի 24-ին «Սևազգեստ Կանայք, Հայաստան» խաղաղաշինական նախաձեռնությունն այս անգամ այցելել էր Կոտայքի մարզի գյուղ Նոր-Գեղիի 1-ին միջնակարգ դպրոց` անց կացնելու կոնֆլիկտի, այն խաղաղ ճանապարհներով հաղթահարելու և խաղաղաշինական գործընթացներում կանանց ներգրավվածության վերաբերյալ երկու ժամ տևողությամբ դասընթացը: Նախքան դասընթացը՝ նախաձեռնության անդամները հանդիպեցին դպրոցի տնօրեն Նոյեմի Բաբախանյանի հետ, կիսվեցին իրենց մտահոգություններով և կանանց անորոշ ու միաժամանակ «որոշված» դերերի, խնդիրների շուրջ: Դասը սկսվեց դասընթացին ներկա գտնվող ավագ դասարանի աշակերտուհիների հետ ծանոթությունից, որից հետո մտերմիկ ու հետաքրքիր զրույցների, խաղերի միջոցով ներկայացվեց կոնֆլիկ հասկացության բուն էությունն ու նպատակը: Ներկա երիտասարդները գիտակից և խելացի մոտեցումներ ունեին հարցի շուրջ և, թվում էր, թե հստակ պատկերացում ունեն կոնֆլիկտների հաղթահարման վերաբեյալ: Կանանց գործունեության վերաբերյալ պատմություններն ու կանանց շուրջ ստեղծված կարծրատիպերի քննարկումններն էլ ավելի ոգեշնչեցին նրանց. աշակերտներից ոմանք նույնիսկ պատրաստակամություն հայտնեցին միանալ նախաձեռնությանն ու մասնակցել բազմաթիվ իրականացվելիք միջոցառումներին: Նրանք նաև առաջարկեցին նմանատիպ և այլ դասընթացներ, միջոցառումններ անց կացնել իրենց դպրոցում, ներգրավել նաև այլ աշակերտների: ---------------------------------------------------------- In February 24 “Women in Black, Armenia” peacebuilding initiative went to one of the villages of Kotayk region Nor Geghi to train pupils of elder classes of Nor Geghi’s 1st school in the course of “Conflict, peaceful ways to overcome conflict and women’s inclusiveness in peacebuilding processes”. But before the training could begin, members of the initiative met with the director of the school Noyemi Babaghanyan; here they shared their solicitudes, spoke about women’s uncertain but the same time “determined” roles and around their problems. The training started with cognition of pupils and after that trainers began friendly and interesting talk, and little by little they began to show the whole meaning and goals of conflict by the help of games. The participants had interesting and clever approaches to these issues and it seems that they know everything about overcoming conflicts. The talks around women’s acts and stereotypes breaking inspired them much and there were some participants who gave their willingness to join to the events and seminars which will be launched by WIB Armenia. They also suggested launch such king of seminars and events in their school for other pupils. “Women I Black, Armenia” PeaceBuilding Initiative organized a movie screening of “Where Do We Go Now?”, a movie by Lebanese director Nadine Labaki in #Article3 club on February 21st. This drama lasting 110 minutes which also has some elements of comedy, has been released in 2011 by a Lebanese director and actress Nadine Labaki. The film premiered during the 2011 Cannes Film Festival and during the same year the film won the People’s Choice Award at the 2011 Toronto International Film Festival. The film tells the story of a remote, isolated Lebanese village inhabited by both Muslims and Christians. When a series of incidents incites violence between Muslims and Christians, the women of the village conspire together to keep their men from fighting. [ENGLISH BELOW] Փետրվարի 10-ին «Սևազգեստ կանայք, Հայաստան» խաղաղաշինական նախաձեռնությունըԱրագածոտնի մարզի Կարբի գյուղի հիմնական դպրոցում անց կացրեց դասընթաց՝ նվիրված կոնֆլիկտի հասկացությանը, կոնֆլիկտի լուծման խաղաղ մեթոդներին և այս գործընթացներում կանանց ակտիվ ներգրավվածությանը: Դասընթացը մեծ հետաքրքրություն էր առաջացրել դպրոցականների շրջանում, մասնկացել ցանկացողների թիվը մի քանի տասնյակ էր, սակայն, հաշվի առնելով թեմայի ուղղվածությունն ու առաջնահերթությունը, դասընթացը անց կացվեց ավագ դասարանների ներկայացուցիչների համար: Դասընթացի սկզբից ևեթ ստեղծվեց անկաշկանդ մթնոլորտ, որտեղ մասնակիցները ազատ էին արտահայտելու իրենց մտքերն ու կարծիքները: Հետաքրքիր քննարկումներ ծավալվեցին այն հարցերի վերաբերյալ, թե • արդյոք կոնֆլիկտը պարտադիր բացասական երևույթ է, • ինչ այլընտրանքային ուղիներ են նախընտրում կանայք կոնֆլիկտի լուծման գործընթացում, • պատրաստ են արդյոք երեխաները հակառակորդի/թշնամու ձեռք սեղմել և այլն: Քննարկման ընթացքում կասկածի տակ առնվեցին մի շարք կարծրատիպեր և նոր մտորումների տեղիք տրվեց: Խաղ-վարժության միջոցով ներկայացվեցին կոնֆլիկտի լուծման մեխանիզմները, ընդհանուր քննարկման միջոցով փորձ արվեց հասկանալու կոնֆլիկտի լուծման ամենաարդյունավետ մեթոդը: Մասնակիցներին տրամադրվեցին նաև հավելյալ տեղեկատվական թերթիկներ կոնֆլիկտի և կոնֆլիկտի հաղթահարման վերաբերյալ: Մեծապես քննարկվեց նաև կանանց դերն ու կարևորությունը խաղաղաշինական գործընթացներում: Մասնակիցներին հետաքրքրեց «Սևազգեստ կանայք» միջազգային շարժման պատմությունը, որի մասին քննարկումները շարունակվեցին ընդմիջման ժամանակ նույնպես: Մասնակիցներին ներկայացվեցին հետագայում հայաստանյան նախաձեռնությանն անդամակցելու հնարավորություններն ու հեռանկարները: Հաշվի առնելով առաջացած հետաքրքրությունը՝ առցանց հարթակ (online platform) ստեղծելու ծրագիր մշակվեց: դասընթացավարներ՝ Լուսինե Քոսակյան Անի Ասատրյան ___________________________________________________________________________________________ On February 10, 2017 “Women in Black, Armenia” PeaceBuilding Initiative, within the framework of training courses to empower young individuals and promote the increment of women’s integration in peacemaking and decision making processes, held a training for the secondary school students in Karbi village of RA Aragatsotn region. The training aroused great interest among adolescents. During the training some issues were discussed such as: what is the nature of the conflict; in which way do women handle conflicts; do they agree to shake opponent's hand. During the discussions numbers of stereotypes were called into question. The participants were presented the possibilities and prospects of joining WIB Armenia initiative. The idea of creating an online platform was one of the important outcomes of the training. [ENGLISH BELOW]
«Սևազգեստ կանայք, Հայաստան» խաղաղաշինական նախաձեռնությունը հրավիրում է յուրօրինակ քննարկման լիբանանցի ռեժիսոր Նադին Լաբակիի «Ու՞ր ենք գնում հիմա» ֆիլմի շուրջ: Ֆիլմի ցուցադրությունը տեղի կունենա Հոդված 3-ում փետրվարի 21-ին, ժամը 18։00-ին, որից անմիջապես հետո կծավալվի քննարկում ֆիլմի շուրջ: ____________________________________________________________ 110 րոպե տևողությամբ այս դրաման, որը նաև պարունակում է կոմեդիայի տարրեր, ստեղծվել է 2011 թվականին լիբանանցի ռեժիսոր և դերասան Նադին Լաբակիի կողմից: Այն առաջին անգամ էկրան է դուրս եկել 2011 թվականին Կաննի փառատոնին և նույն թվականին էլ Տորոնտոյի Միջազգային Կինոփառատոնին արժանացել է «Հանդիսատեսի համակրանք» մրցանակին: Ֆիլմը պատմում է լիբանանյան հեռավոր, մեկուսացած մի գյուղի մասին, որի բնակիչների մի մասը մահմեդականներ են, մյուսը՝ քրիստոնյաներ։ Երբ երկու կողմի տղամարդկանց միջև տեղի են ունենում բռնության ելքով միջադեպեր, կանայք ոտքի են կանգնում, գալիս համաձայնության և մտածում տարբերակներ, որոնց օգնությամբ կկարողանան կանխել ընդհարումը տղամարդկանց միջև։ ______________________________________________________________ Ֆիլմը կցուցադրվի ռուսերեն թարգմանությամբ և անգլերեն ենթագրերով։ “Women in Black, Armenia” PeaceBuilding Initiative invites all of you to a unique discussion about a film by a Lebanese director Nadine Labaki. The Filmscreening will be held on February 21st, at 18:00 in Article 3 club and then we will have an interesting discussion about the film. ______________________________________________________ This 110 minutes lasting drama which also has some elements of comedy, has been released in 2011 by a Lebanese director and actress Nadine Labaki. The film premiered during the 2011 Cannes Film Festival and at the same year the film won the People’s Choice Award at the 2011 Toronto International Film Festival. The film tells the story of a remote, isolated Lebanese village inhabited by both Muslims and Christians. When a series of incidents incites violence between Muslims and Christians, the women of the village conspire together to keep their men from fighting. ______________________________________________________ The film will be screened with Russian translation and English subtitles. The discussion of Hannah Arendt's essay collection on "We The Refugees" took place on February 4, which was attended by the translator of the essays "We the Refugees", "Karl Jaspers, citizen of the world?" Lilit Khayrabedyan and the translator of "War and revolution" introduction Lilit Verdyan.
The texts within the essay collection were translated during the translation course in American University of Armenia. In the end of the discussion once again the participants noted how modern are Hannah Arendt's political commentaries and how important it is to revise them. Փետրվարի 4-ին տեղի ունեցավ Հաննա Արենդթի «Մենք՝ փախստականներս» էսսեների ժողովածուի քննարկումը ընտրված երեք էսսեների շուրջ, որին ներկա էին «Մենք՝ փախստականներս», «Կարլ Յասպերս, աշխարհի քաղաքացի՞» և «Պատերազմ և հեղափոխություն» էսսեների թարգմանիչներ Լիլիթ Խայրաբեդյանն ու Լիլիթ Վերդյանը։
Հիշեցնենք, որ ժողովածուում տեղ գտած տեքստերը թարգմանվել են Հայաստանի ամերիկյան համալսարանի թարգմանության պրակտիկայի դասընթացի շրջանակում: ----------------------------------------------------------------------- Գերմանաբնակ հրեա-ամերիկացի քաղաքական տեսաբան Հաննա Արենդթը, ով հայտնի է իր «Ամբողջատիրության ակունքները» էսսեով, ունի նաև իշխանության, հեղինակության, դեմոկրատիայի և այլ քաղաքական հասկացությունների շուրջ աշխատություններ։ «Մենք՝ փախստականներս» «Մենք՝ փախստականներս» էսսեն առաջին անգամ լույս է տեսել 1943 թվականին հրեական «Մենորա ժուռնալ»-ում։ Այստեղ Արենդթը խոսում է նացիստների ձեռքից փախած հրեաների մասին, ովքեր իրենց անվանում էին «փախստականներ»։ Խոսում է իրենց կորուստների, լեզվի, նախկինում զբաղեցրած դիրքերի, հրեա ընտանիքների և այլ երկրում արագ հարմարվելու մասին։ Չնայած սրան՝ Արենդթը կարծում էր, որ այս ձուլման քաղաքականությունը ձախողման է մատնված, որովհետև, ըստ նրա, ազգ-պետության եվրոպական մոդելը կապված է կեղծ քաղաքացիություն չունեցողի և չհարմարվող մարդու հետ։ --------------------------------------------------------------------------------- Քննարկումների ընթացքում հնչեցին կարծիքներ այն մասին, որ Արենդթի այս էսսեում նկարագրված լավատեսությունը գալիս է դիմադրությունից, որպեսզի պահպանեն իրենց ֆիզիկական գոյությունը, չհետապնդվեն մյուսների նման: Համեմատականներ տարվեցին հայաստանյան իրականության հետ. «...մարդկանց մոտ լավատեսությունը սահմանափակվում է տարրական կարիքների բավարարմամբ» ։ Քննարկման մասնակիցները հայտնեցին այն կարծիքը, ըստ որի Արենդթը ոչ միայն խնդրականացնում է լավատեսությունը, այլ նաև այն լեզուն, որը նա օգտագործում է ուրիշի հետ շբվելիս և չի կարողանում դրանով սարկազմ անել: Բացի այդ` նա նշում է, որ «...պետությունը հրաժարվում է իր քաղաքացուց և այդ մարդիկ դառնում են ոչնչություն »։ «Կարլ Յասպերս․ աշխարհի քաղաքացի՞» Այս էսսեն և ընդհանրապես Արենդթի գրեթե բոլոր էսսեները ստեղծվել են Արենդթի և Կարլ Յասպերսի միջև նամակագրական կապի արդյունքում։ Այս նամակագրությունը մի հիասքանչ երկխոսություն է կնոջ և տղաաարդու միջև, գերմանացու և հրեայի, հարցադրողի և դիտարկողի (visionary) միջև, երկուսն էլ անզիջում են մեր խնդրական դարաշրջանի վերաբերյալ իրենց աշխատություններում։ --------------------------------------------------------------------------------------------- Քննարկման այս հավածում մասնակիցները խոսեցին էսսեում արծարծվող այն հարցի շուրջ, ըստ որի ատոմային զենքի և այլ զենքերի հաշվարկման արդյունքում հնարավոր հաղթողին որոշելու դեպքում պատերազմը կբացառվի։ Բացի այդ քննարկվեց էսսեյում արծարծվող հաղորդակցության, պրագմատիկից պրակտիկին անցելու Յասպերսի առաջարկությունների մասին: «...Յասպերսն անընդհատ Հեգելի ու Կանտի օրինակը բերելով` ասում է, որ իրենք ինչ-որ բան առաջարկում են բայց էդ մտքերը գործողության մեջ չեն դնում»։ «....ճշմարտությունը այն է, ինչ մեզ շաղկապում է ու երբ համեմատում ենք մեր օրերի հետ, ակտիվիստների ձգտած հեղափոխությունը հենց այդ ճշմարտությունն է, որ մեզ միավորում է»։ Արենդթը «....հաղորդակցությունը կապում է հենց ճշմարտության հետ։ Ազատությունն այն է, որ ասես այն, ինչ ճշմարիտ է քեզ համար։ Գերմանիայում, օրինակ, ինչ-որ պահից սկսած անհնար էր ասել ճշմարտությունը ու արդյունքում չէր լինում հաղորդակցություն»։ «Պատերազմ և հեղափոխություն» Այս հատվածում Հաննա Արենդթը ներկայացնում է տարբեր շրջափուլերում պատերազմն արդարացնելու համար ընտրված նպատակները, հեղափոխության՝ որպես մերօրյա երևույթի և պատերազմի ու հեղափոխության փոխկապակցվածության մասին: Ըստ նրա այն ժամանակ ազատության գաղափարի մասին, որպես արդարացում, խոսք անգամ չի եղել։ -------------------------------------------------------------------- Հնչեցին կարծիքներ. -«Եթե կան մարդկությունը բնաջնջող զենքեր, խոսելը մահ կամ ազատություն թեմայի շուրջ, մի քիչ լուրջ չի։ Արենդթն ասում է, որ ազատությունն արդարացվում է, բայց մենք բնաջնջվելու ռիսկի առաջ ենք կանգնած»։ -«Ես միջուկային զենքի վտանգը անմիջականորեն չեմ զգում։ Ու չեմ կարծում, որ հիմա կկիրառվի»։ -«Սառը պատերազմից հետո հավերժական պատերազմը գնում է էսպես, թե էնպես, այսինքն՝ նույն կերպ զենքը վաճառվում է, շինարարական ընկերությունները, դեղեր ծախող կոմպանյաները և այլք իրենց գործն անում են ու միջուկային զենքի կարիք հաստատ չկա»։ -«Միջուկային զենքը կրոնի և այլնի պես վերահսկողություն սահմանող մեխանիզմ է, իբր խելոք մնացեք, միջուկային զենք կա»։ Քննարկման արդյունքում ևս մեկ անգամ պարզ դարձավ Հաննա Արենդթի քաղաքական մեկնաբանությունների արդիությունն ու տեքստերը վերաիմաստավորելու անհրաժեշտությունը։ |
|