[English below]
Հունվարի 27-ին «Սևազգեստ Կանայք, Հայաստան» խաղաղաշինական նախաձեռնության գրասենյակում տեղի ունեցավ «Կանայք, Խաղաղություն, Անվտանգություն» դասընթացը։ Դասընթացը վարում էր Քնարիկ Մկրտչյանը։ Դասընթացի ընթացքում քննարկվեցին «Կանայք, Խաղաղություն, Անվտագություն» օրակարգին նվիրված մի շարք հարցեր։ Քննարկվեցին հարցեր, որոնք վերաբերվում էին ռազմական հակամարտությունների ընթացքում կնոջ ունեցած դերին, կանանց նկատմամբ առկա կարծրատիպերին, գենդերային և սեռական բռնությանը՝ հիմնականում շեշտադրելով պատերազմական բռնաբարությունները: Ներկայացվեցին նաև այն մեխանիզմները, որոնք պաշտպանում են կանանց և աղջիկներին զինված հակամարտությունների ժամանակ։ ___________________________________________________________________________________________ “Women in Black, Armenia” PeaceBuilding Initiative organized a training on the following topic: “Women, Peace, Security” on January 27. The training was held by Knarik Mkrtchyan. The training was mainly about the role of women during the armed conflicts, existing stereotypes about women, gender and sexual based violence during the war (especially wartime rape) were discussed during the training. There were also introduced the mechanisms with the help of which women and girl can be protected during the armed conflicts.
0 Comments
[ENGLISH BELOW]
Հունվարի 14-ին և 15-ին «Սևազգեստ կանայք, Հայաստան» խաղաղաշինական նախաձեռնությունը կազմակերպեց փոքրիկ հանդիպում` «Brand Stamp»-ի հետ համատեղ, որի ժամանակ նախաձեռնության անդամները պատրաստեցին կավից վզնոցներ միջազգային «Սևազգեստ կանայք» շարժման հայտնի տարբերանշանով: "Women in Black, Armenia" PeaceBuilding Initiative held a small DIY event together with “Brand Stamp” in January 14 and 15, during which the members of initiative created clay necklaces with the logo of International Women in Black movement. «Հաննա Արենդթի մահվանից ավելի քան քառասուն տարի է անցել, բայց նրա հայացքներն ու գաղափարները շարունակվում են մնալ սոցիալական ու հումանիտար գիտություններում բնագավառ հատող ուսումնասիրությունների ու բանավեճերի կիզակետում: Հսկայական թվով ժամանակակից քաղաքական մտածողներ շարունակում են այսպես թե այնպես անդրադառնալ, հղել նրան կամ հրվել նրա հայացքներից»:
Նաիրա Մկրտչյան Փետրվարի չորսին «Սևազգեստ կանայք, Հայաստան» խաղաղշինական նախաձեռնությունում տեղի կունենա Հաննա Արենդթի «Մենք՝ փախստականներս» էսսեների ժողովածուի քննարկումը: Քննարկմանը ներկա կլինեն ժողովածուի թարգմանիչներն ու հեղինակի տեքստերով հետաքրքրված անձինք: Գրքի խմբագիր Շուշան Ավագյանն իր «Թարգամանության մասին» ներածական խոսքում նշում է՝ «...ժողովածուում տեղ գտած տեքստերը, որ Հաննա Արենդթին հետևելով կարելի է անվանել քաղաքական մտքի վարժություններ, նաև թարգմանական վարժություններ են, որոնք արվել են Հայաստանի ամերիկյան համալսարանի թարգմանության պրակտիկայի դասընթացի շրջանակում: Ի տարբերություն արդի և ժամանակակից թարգմանական փորձին, որտեղ կա միայն մեկ թարգմանիչ, այս տեքստերի վրա աշխատել են երեսունվեց թարգմանիչներ, և նպատակը կարծես թե ավելի շատ եղել է ոչ թե վերջնական արդյունքը, այլ հենց ընթացքը՝ տեքստերն ընտրելու, ընթերցելու, քննարկելու, վերլուծելու, մեկնաբանելու, թարգմանելու ժամանակամիջոցը: Այլ կերպ ասած՝ նպատակը եղել է տեքստերն ապրեցնել թարգմանության միջոցով և ստեղծել մի գիտակից համայնք, որը կմտածի Արենդթի հետ միասին նրա բարձրացրած հարցերի շուրջ, և կլայնացնի հարցերի շրջանակն այնքան, որ հարցերը կնրառեն նաև մեզ և մեր իրականությունը, կամ այնպես, որ մենք ներառենք այդ հարցերը մեր գիտակցության մեջ: Եթե կարողացել ենք ընթերցողին փոխանցել այդ մտածելու ընթացքը (մտածել՝ որպեսզի հասկանալ, ինքդ քեզ համար, այն է՝ մտածել քննադատական ձևով, քաղաքականացնելով ամեն երևույթ, և դրանով իսկ մերժել անտարբերությունը), ուրեմն թարգմանությունը հաջողել է»: Հիշեցնենք, որ հանդիպումը կազմակերպելու միտքը հղացել է «Վերաիմաստավորելով խաղաղությունը» ֆոտոցուցահանդեսի ժամանակ, որի ընթացում ցուցահանդեսի մասնակիցներին բաժանվել էին Արենդթի վերը նշված ժողովածուն: Ժողովածուն թարգմանվել է 2016 թվականին և հնարավոր է գտնել Ամերիկյան համալսարանի Փափազյան գրադարանում: [ENGLISH BELOW] Դեկտեմբերի 15-ին «Սևազգեստ կանայք, Հայաստան» խաղաղաշինական նախաձեռնության անդամները իրականացրեցին «Կոնֆլիկտի հաղթահարում։ Կանանց ներգրավումը կոնֆլիկտի լուծման գործընթացում» դասընթացը Արագածոտնի մարզի Օհանավան համայնքի դպրոցի ավագ դասարանների աշակերտների համար: Դասընթացն իրականացվեց բացառապես ինտերակտիվ մեթոդաբանությամբ, տեղի ունեցան ակտիվ և հետաքրքիր քննարկումներ: Հատկապես հետաքրքիր էր կոնֆլիկտի և գենդերային կարծրատիպերի մասին քննարկումները, որոնք ուղղեկցվում էին կարծիքների բախումներով և բովանդակային բանավեճերով: Բանավեճերով անցավ նաև կանանց մասնակցության նշանակությունը խաղաղաշինական գործընթացներում քննարկումը և հնչեցին բազմաթիվ կարծիքներ: Դասընթացի մասնակիցները մեծ հետաքրքրություն ցուցաբերեցին նախաձեռնության մասին և դասընթացի ավարտին մասնակիցները ցանկություն և պատրաստակամություն հայտնեցին մասնակցելու նախաձեռնության կողմից կազմակերպվող հետագա միջոցառումներին և դասընթացներին: ___________________________________________________________________________________________ On December 15, the members of "Women in Black, Armenia” PeaceBuilding Initiative conducted "Conflict Resolution. Women's Involvement in the Process of Conflict Resolution" training in Ohanavan village, Aragatsotn region, for secondary school pupils. The course was conducted exclusively on interactive methods and active and interesting discussions took place during the course. The most interesting was the discussion about the conflict and gender stereotypes which involved clashes of different opinions and substantive debates. The participantsalso debated on the importance of women's participation in peacebuilding processes during the discussion and different opinions were expressed. Participants showed great interest in the initiative and expressed their willingness and desire to take part and attend further events and trainings organized by the initiative. [ENGLISH BELOW]
Դեկտեմբերի 13-ին «Սևազգեստ կանայք, Հայաստան» խաղաղաշինական նախաձեռնության անդամները իրականացրին «Կոնֆլիկտի հաղթահարում։ Կանանց ներգրավումը կոնֆլիկտի հաղթահարման գործընթացում» դասընթացը Լոռու մարզի Սպիտակ քաղաքի թիվ 1 ավագ դպրոցի ավագ դասարանների աշակերտների համար: Դասընթացի ժամանակ մասնակիցներին ներկայացվեց տեսական նյութ կոնֆլիկտների մասին, որոնք ամրապնդվեցին ինտերակտիվ վարժություններով: Մասնակից դպրոցականները մեծ հետաքրքրությամբ էին ներգրավվում վարժություններին: Հատկապես հետաքրքիր էր կոնֆլիկտների լուծման ռազմավարություններին վերաբերող վարժությունը: Մասնակիցները պետք է բաժանվեին զույգերի և փորձեին լուծումներ գտնել առաջադրված հակամարտության համար՝ առանց որևէ խոսքի: Նրանց օրինակների վրա մասնակիցներին ներկայացրինք կոնֆլիկտների լուծման բոլոր հնարավոր ռազմավարությունները: Հետաքրքիր էր նաև կոնֆլիկտի և գենդերային կարծրատիպերի մասին քննարկումները, որոնք ուղղեկցվում էին կարծիքների բախումներով և բովանդակային բանավեճերով: Մասնակիցներին հետաքրքրեց նախաձեռնությունը և նախաձեռնւթյան կողմից իրականացվող միջցառումները և ցանկություն հայտնեցին հետագայում ևս մասնակցել մեր միջոցառումներին: Նրանք նշեցին նաև այն, որ դասընթացը բավականին արդիական էր, քանի որ Հայաստանը դեռ ակտիվ կոնֆլիկտի մեջ է գտնվում: ___________________________________________________________________________________________ On December 13, the members of "Women in Black, Armenia” PeaceBuilding Initiative conducted "Conflict Resolution. Women's Involvement in the Process of Conflict Resolution" training in High school pupils of Spitak City, Lori region. The trainers provided the participants with theoretical materials about Conflict and this new knowledge was strengthening with interactive exercises. The participating pupils were actively involved in the exercises. They liked the exercise on conflict resolution strategies the most: the participants were divided into two groups and were asked to solve the interpersonal conflict they had without using a word. The participants examined all possible strategies used during the conflicted along with discussions. The discussion about the conflict and gender stereotypes was also quite interesting which involved clashes of different opinions and substantive debates. The participants were very excited about the initiative and the work done by the initiative and expressed their desire to continue to participate in our events. They added that the training as useful and quite actual taking into consideration the fact that Armenia is still in a conflict. [ENGLISH BELOW]
Դեկտեմբերի 8-ին «Սևազգեստ կանայք, Հայաստան» խաղաղաշինական նախաձեռնության անդամները իրականացրեցին «Կոնֆլիկտի հաղթահարում։ Կանանց ներգրավումը կոնֆլիկտի լուծման գործընթացում» դասընթացը Վայոց Ձորի մարզի Զանգակատուն գյուղի միջնակարգ դպրոցի 11-12-րդ և 6-րդ դասարանի աշակերտների համար: Հատկանշականն այն էր, որ դասընթացն իրականացվեց նաև ավելի ցածր դասարանի աշակերտների համար (6-րդ դասարանի), ովքեր հնարավորություն ունեցան դերային խաղի միջոցով, հենց իրենց դասարանի աշակերտներից 2-ի միջև տարիներով ընթացող իրական կոնֆլիկտի օրինակի վրա վերլուծել կոնֆլիկտը և զարգացնել կոնֆլիկտի խաղաղ հաղթահարման իրենց մեխանիզմներն ու ճանապարհները: Դասընթացն իրականացվեց բացառապես ինտերակտիվ մեթոդաբանությամբ, տեղի ունեցան ակտիվ և հետաքրքիր քննարկումներ: Բանավեճերով անցավ կանանց մասնակցության նշանակությունը խաղաղաշինական գործընթացներում քննարկումը և հնչեցին բազմաթիվ կարծիքներ, հատկապես կանանց մասնակությունը խոչընդոտող գործոնների վերաբերյալ: Դասընթացի մասնակիցները մեծ հետաքրքրություն ցուցաբերեցին նախաձեռնության մասին և դասընթացի ավարտին մասնակիցները ցանկություն և պատրաստակամություն հայտնեցին մասնակցելու նախաձեռնության կողմից կազմակերպվող հետագա միջոցառումներին և դասընթացներին: __________________________________________________________________________________________ On December 8, the members of "Women in Black, Armenia” PeaceBuilding Initiative conducted "Conflict Resolution. Women's Involvement in the Process of Conflict Resolution" training in Zangakatun village, Vayots Dzor region, for secondary school students of 11-12-th and 6-th grades(17-18 and 12 years old respectively). Noteworthy was that the training was conducted for12 year old youngsters of 6th grade. It turned out that two classmates had a conflict lasting for years and during the training they had the opportunity to analyse the conflict by role play, on a real interpersonal case of conflict they had experienced. They develop their own ways and mechanisms of peaceful conflict resolution. The course was conducted exclusively on interactive methods and active and interesting discussions took place during the course. The participants debated on the importance of women's participation in peacebuilding processes during the discussion and different opinions were expressed, especially about the factors that hinder women's participation. Participants showed great interest in the initiative and expressed their willingness and desire to take part and attend further events and trainings organized by the initiative. Հայերեն տարբերակ
"Women in Black, Armenia" Peacebuilding Initiative organized its annual event on December 3, which unlike other years was different from the selected format and had created a good opportunity to think and talk about peace from different perspectives. This time preference was given to photography as a visual media platform, so the initiative organized a photo exhibition, which, by its nature, had the slogan "Resignifying Peace". The program was open to all interested persons 16 years or older, without specialty requirements and was given a chance to use any kind of photographic medium. The exhibition had a concept as follows: "War is essentially destructive. It leads to poverty, the destruction of educational and health systems, the deep polarization of gender roles, in the result of which women have low rate of participation in decision making processes. It also leads mass media to spread hate speech, disinformation about the happenings in the result of which they violate our right to information. In the situations like this we just need to remove the enormous dose of hatred and let ourselves speak about peace. Thus "Resignifying Peace" photo exhibition will be an opportunity to create or become involved in the creation of original ideas of peace". The exhibition took place on December 3 at #Article3 Club, during which were presented photos symbolizing the views and thoughts of participants about peace, the importance of women’s role in peace process and/or photos symbolizing anti-militarism. In the beginning of event the member of “Women in Black, Armenia” PeaceBuilding Initiative Arpi Balyan presented her short-movie which was titled “War is Peace”. Here she cited the most popular parabolic quote of George Orwell’s “1984” novel: “War is peace, freedom is slavery, ignorance is strength”. Descriptions of presented photos deserve attention: “The Survivor” Maybe you’re alone, but your struggle is not in vain, when your purpose is peace. Arusik Ohanyan “The Flight of Freedom” "We seek peace, knowing that peace is the climate of freedom." - Dwight D. Eisenhower Meline Grigoryan “Peace comes when we know culture, traditions and religion of other nations, when we learn to understand and respect each other” Lidia Sleptsova “I Don’t Have An Owner” Peace begins by decolonization, by the decolonization of my body from the owners, trouts, systems, norms, limits, pressures. When my body is being liberated from patriarchy, decolonization passes beyond my body. “Garbage Removal” Let’s destroy the ideological machines, which create the other in us, the one who actually is not like that but it’s being reproduced like that in order to fill the pockets of soldier eating dictators and to keep their legitimacy in the fear. Let’s get rid of that garbage. Anna Nikoghosyan Yerevan, 2013, in the center of horse riding. Once people went to war with horses and with special uniforms. But today decades have passed from those times and now nobody goes to the battlefield with horses, so the uniforms are left in the cases and it seems like the world is in Peace, but.. Eduard Mkrtchyan “Peace with cohabitation”. When I am tolerant to others, when others are tolerant to my existence, our diversity becomes vital. Arpi Balyan In the end of the exhibition all the participants were awarded certificates and received Hannah Arendt’s "We refugees" essay collections, which were translated by a translation program's team from American University of Armenia. "Women in Black" initiative mends to organize a meeting-discussion with the editor and translators of the book next year. Խաղաղությունն այլ դիտանկյունից. տեղի ունեցավ «Վերաիմաստավորելով խաղաղությունը»ֆոտոցուցահանդեսը12/16/2016 for English version
Դեկտեմբերի 3-ին «Սևազգեստ կանայք, Հայաստան» խաղաղաշինական նախաձեռնությունը կազմակերպեց իր ամենամյա միջոցառումը, որն ի տարբերություն մյուս տարիների տարբերվում էր ընտրված ֆորմատով և լավ հնարավորություն էր ստեղծում խորհելու և խոսելու խաղաղության մասին այլ դիտԱնկյունից: Այս անգամ նախապատվությունը տալով լուսանկարչությանը որպես վիզուալ մեդիայի հարթակ` նախաձեռնությունը կազմակերպեց ֆոտոցուցահանդես, որը, համաձայն իր բնույթի, կրում էր «Վերաիմաստավորելով խաղաղությունը» կարգախոսը: Ծրագրին կարող էին մասնակցել 16 տարեկանից բարձր բոլոր հետաքրքրված անձինք` անկախ մասնագիտությունից, ում հնարավորություն էր տրվում օգտագործել ցանկացած տեսակի լուսանկարչական միջոց: Ցուցահանդեսն ի սկզբանե ուներ իր կոնցեպտը, որում ասվում էր. «Պատերազմն իր էությամբ կործանարար է, ինչը հանգեցնում է աղքատության, բերում կրթական, առողջապահական և այլ համակարգերի համընդհանուր քայքայմանը, գենդերային դերերի սուր բևեռացմանը, որի արդյունքում նկատվում է որոշումների կայացման գործընթացներում կանանց մասնակցության ցածր ցուցանիշ, ԶԼՄ-ների հեղեղմանը ատելության քարոզչությամբ, մեկը մյուսին հակասող լրատվական տեղեկատվություններով, ինչի արդյունքում խախտվում է անհրաժեշտ ու ադեկվատ տեղեկատվություն ստանալու մեր իրավունքը: Նման իրավիճակներում կենսական անհրաժեշտություն է առաջանում հեռացնել մեր առօրյայից ատելության ահռելի չափաբաժինն ու խոսել խաղաղության մասին: Այսպիսով` «Վերաիմաստավորելով խաղաղությունը» ֆոտոցուցահանդեսը առիթ է ստեղծում լինելու կամ դառնալու մասնակից խաղաղության ինքնատիպ գաղափարների կերտմանը»: Ցուցահանդեսը տեղի ունեցավ Հոդված 3 ակումբում, որի ընթացքում մասնակիցները ներկայացրեցին ինչպես խաղաղության, հակառազմականության, խաղաղության գործընթացում կնոջ դերի կարևորության վերաբերյալ իրենց հայացքները, այնպես էլ պատերազմի քայքայող հետևանքների մասին իրենց պատկերացումները: Միջոցառման սկզբում «Սևազգեստ կանայք, Հայաստան» խաղաղաշինական նախաձեռնության անդամ Արփի Բալյանը ներկայացրեց իր «պատերազմը խաղաղություն է» հակառազմականությունը նկարագրող կարճրամետրաժ ֆիլմը, որտեղ խնդրահարույց վերնագիրը հղում է անում Ջորջ Օուրելի «1984» վեպի ամենահայտնի այլաբանական մեջբերումը. «Պատերազմը խաղաղություն է, ազատությունը` ստրկություն, տգիտությունը` ուժ»: Ուշադրության են արժանի ցուցահանդեսին ներկայացված նկարների նկարագրությունները. «Դու, գուցե, մենակ ես, բայց քո պայքարն ապարդյուն չէ, երբ նպատակդ ձգտում է խաղաղին»: Արուսիկ Օհանյան «Մենք փնտրում ենք խաղաղություն՝ իմանալով, որ խաղաղությունն ազատության կլիման է»: Մելինե Գրիգորյան «Խաղաղությունը գալիս է երբ մենք գիտենք մյուս ազգերի մշակույթը, ավանդույթները և կրոնը, սովորում ենք հասկանալ և հարգել միմյանց»: Լիդիա Սլեպցովա «Ես տեր չունեմ». Խաղաղությունը սկսվում է ապագաղութացմամբ, իմ մարմնի ապագաղութացմամբ՝ տերերից, իշխաններից, համակարգերից, նորմերից, սահմաններից, ճնշումներից: Երբ իմ մարմինն ազատագրվում է հայրիշխանությունից, ապագաղութացումն անցնում է իմ մարմնից անդին: «Աղբահանություն».Խարխլենք գաղափարախոսական մեքենաները, որոնք մեր մեջ կերտում են ուրիշին, ուրիշ, ով ուրիշ չէ, բայց (վեր)արտադրվում է այդպիսին զինվորակեր ու մարդակեր բռնապետների գրպանները լցնելու ու իրենց լեգիտիմությունը ահի մեջ պահելու համար: Ազատվենք այդ աղբից: Աննա Նիկողոսյան «2013թ., Երևան, Ձիասպորտի կենտրոն. Ժամանակին պատերազմ էին գնում ձիերով և հատուկ համազգեստով: Իսկ այժմ արդեն տասնամյակներ շարունակ ձիերը մարտի դաշտ դուրս չեն եկել: Համազգեստը մնացել է պահարանում. կարծես խաղաղություն է, բայց արի ու տես…»: Էդուարդ Մկրտչյան «Խաղաղությունը համակեցությամբ». Երբ ես հանդուրժում եմ ինձնից տարբերին, երբ ինձնից տարբերը հաերաշխ է իմ գոյության հետ, մեր բազմազանությունը կենսական է դառնում: Արփի Բալյան Միջոցառման վերջում լուսանկարների հեղինակները պարգևատրվեցին վկայականներով և ստացան Հայաստանի ամերիկյան համալսարանի թարգմանական ծրագրի թիմի կողմից թարգմանված Հաննա Արենդթի «Մենք` փախստականներս» էսսեների ժողովածուն, որի շուրջ նախաձեռնության անդամները հաջորդ տարում նախատեսում են հանդիպում-քննարկում գրքի խմբագրի և թարգմանիչների հետ: [ENGLISH BELOW]
Պատերազմն իր էությամբ կործանարար է, ինչը հանգեցնում է աղքատության, բերում կրթական, առողջապահական և այլ համակարգերի համընդհանուր քայքայմանը, գենդերային դերերի սուր բևեռացմանը, որի արդյունքում նկատվում է որոշումների կայացման գործընթացներում կանանց մասնակցության ցածր ցուցանիշ, ԶԼՄ-ների հեղեղմանը ատելության քարոզչությամբ, մեկը մյուսին հակասող լրատվական տեղեկատվություններով, ինչի արդյունքում խախտվում է անհրաժեշտ ու ադեկվատ տեղեկատվություն ստանալու մեր իրավունքը: Նման իրավիճակներում կենսական անհրաժեշտություն է առաջանում հեռացնել մեր առօրյայից ատելության ահռելի չափաբաժինն ու խոսել խաղաղության մասին: Այսպիսով` «Վերաիմաստավորելով խաղաղությունը» ֆոտոցուցահանդեսը առիթ է ստեղծում լինելու կամ դառնալու մասնակից խաղաղության ինքնատիպ գաղափարների կերտմանը: Դեկտեմբերի 3-ին «Սևազգեստ կանայք, Հայաստան» խաղաղաշինական նախաձեռնությունը կազմակերպում է «Վերաիմաստավորելով խաղաղությունը» կարգախոսով ֆոտոցուցահանդես, որի ընթացքում կներկայացվեն մասնակիցների հայացքները խաղաղության վերաբերյալ, կնոջ դերի կարևորությունը խաղաղության գործընթացում և/կամ հակառազմականություն խորհրդանշող լուսանկարներ: Մեր նպատակն է լուսանկարչությամբ` որպես վիզուալ մեդիայի միջոցի,խոսել պատերազմի քայքայող և խաղաղության շենացնող կողմերի մասին, ցույց տալ, թե ինչ է խաղաղաշինությունը, և ինչ մասնակցություն ունի կինը խաղաղության կառուցման գործընթացում: Մինչև ցուցահանդեսը լուսանկարները կհրապարակվեն ֆեյսբուք սոցիալական ցանցում և առավելագույն հավանության արժանացած լուսանկարները կտպագրվեն բացիկների տեսքով: Լուսանկարները կտարածվեն նաև «Սևազգեստ կանայք» միջազգային խաղաղաշինական շարժման ցանցում, որին անդամակցում են ավելի քան 10.000 ակտիվիստներ աշխարհի 20 երկրներից: Մասնակիցներին կտրվեն խրախուսական նվերներ: Մասնակցութան պայմաններ Ծրագրին կարող են մասնկացել 16 տարեկանից բարձր բոլոր հետաքրքրված անձինք՝ անկախ մասնագիտությունից: Ի դեպ՝ եթե մտահոգված եք, որ չունեք պրոֆեսիոնալ ֆոտոխցիկ, սակայն փոխարենը ունեք մեծ ցանկություն մասնակցելու, ապա տեղեկացնենք, որ մենք ուրախությամբ կընդունենք նաև ձեր սիրողական բնույթի լուսանկարները: Բոլոր հետաքրքրված անձինք կարող են իրենց լուսանկարները թվային տարբերակով ուղարկել [email protected] էլ. հասցեին` թեմայում նշելով ցուցահանդեսի անվանումը: Լուսանկարները պետք է վերնագրված լինեն և ունենան վերջիններիս բովանդակության համառոտ նկարագիր: Լուսանկարներն ուղարկելու վերջնաժամկետն է նոյեմբերի 22-ը: Լրացուցիչ տեղեկատվություն Ձեր աշխատանքը ցուցահանդեսին ներկայացնելով` Դուք կազմակերպիչներին իրավունք եք տրամադրում Ձեր աշխատանքները տեղադրել ցուցահանդեսի հետ առնչվող կայքերում, տեղեկատվական և գովազդային հայտարարություններում, տպագիր մամուլում: Մասնակիցները կազմակերպիչներին տրամադրում են նաև իրավունք իրենց աշխատանքները և հեղինակի անունը օգտագործելու ցուցահանդեսի հանրայնացման նյութերում ռադիոյով, հեռուստատեսությամբ, տպագիր մամուլում կամ համացանցում: Հավելյալ տեղեկությունների համար կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով. 093260416 կամ 099260416: ______________________________________________________________________ War is essentially destructive. It leads to poverty, the destruction of educational and health systems, the deep polarization of gender roles, in the result of which women have low rate of participation in decision making processes. It also leads mass media to spread hate speech, disinformation about the happenings in the result of which they violate our right to information. In the situations like this we just need to remove the enormous dose of hatred and let ourselves speak about peace. Thus "Resignifying Peace" photo exhibition will be an opportunity to create or become involved in the creation of original ideas of peace. "Women in Black, Armenia” PeaceBuilding Initiative organizes a photo exhibition called “Resignifying Peace” on December 3, during which there will be presented photos symbolizing the views and thoughts of participants about peace, the importance of women’s role in peace process and/or photos symbolizing anti-militarism. Our goal is to talk about the destructive role of war and the flourishing role of peace, to show what is peacebuilding and how can a woman be involved in decision-making processes to establish peace, and to fulfill this goal through photography as a visual media. Before the exhibition all photos will be posted on Facebook and most preferred photos will be printed on postcards. Photos will also be shared on network of "Women in Black" International Peacebuilding Movement, which includes more than 10,000 activists from 20 countries. Participants will receive encouraging gifts. Participation conditions The contest is open to all over 16 regardless their profession. By the way, if you are worried about not having a professional camera, instead of which you have a deep wish to participate, we want to inform you that we are happy to receive also your amateur photos. Applicants can scan and send their photos to e-mail [email protected] noting the name of exhibition on subject. All entries must be titled and accompanied with an abstract providing a background information. The deadline for the submission is 22 November. Additional information By submitting your work for the contest, you grant the organizers the right to use your works for the purpose of display on the contest related websites, promotional materials for the contest. Participants grant the organizers also the right to use their name and works for promotion in any media including radio, newspapers, other print publications, television, video, and/or distribution over the Internet. For more information contact us: 093260416 or 099260416. |
|